Մեղքս ինչ թաքցնեմ, ինչքան աշխատում եմ «բարի» և «կամեցողական» դիրքերից հետևել Րաֆֆիի գործունեության թելին և իզին՝ չեմ կարողանում հասու լինել նրա մտադրություններին, որից հետո դժվար չէր լինի կռահել նրա իրական նպատակը և դրա հասանելիության հավանականությունը: Առայժմ տեսնում եմ միայն մերձավորարևելյան շատախոս քաղաքական գործիչներին վայել բառերի հեղեղ՝ զուգորդված անհոդաբաշխ սպառնալքով, որի օբյեկտը, սակայն, իր անձն է: Խղճահարությամբ քաղաքական հարցեր չեն լուծվում: